Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միխայիլ Գալուզինը և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում. ՌԴ ԱԳՆ

Միխայիլ Գալուզինը և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
16:57, 14 август 2023
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների պայմանավորվածությունների ամբողջ համալիրին հետևելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցերին՝ ներառյալ քաղաքական երկխոսության առաջընթացը բոլոր մակարդակներում և երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը։