Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ Ռուսաստանը հողը չի փոխի խաղաղության հետ․ Չեխիայի ԱԳ նախարարի հոդվածը

Ինչո՞ւ Ռուսաստանը հողը չի փոխի խաղաղության հետ․ Չեխիայի ԱԳ նախարարի հոդվածը
Ռուսաստան
15:32, 21 август 2023
Հիսունհինգ տարի առաջ կես միլիոն խորհրդային զինվորներ սկսեցին գրավել Չեխոսլովակիան: Պրահյան գարնան ժամանակ ավելի քան վեց հազար տանկեր ոչնչացրեցին մեր քաղաքացիների մեծ մասի երազանքը: Երազանք այն մասին, որ կոմունիզմը հնարավոր է բարեփոխել, և որ Մոսկվայի կողմից վերահսկվող երկրներում մարդիկ կարող են օգտվել արտահայտվելու ազատությունից, և իրենց կարծիքը չի կարող պատճառ հանդիսանալ, որպիսզի նրանց հեռացնեն դպրոցից և աշխատանքից, կամ նույնիսկ բանտարկեն:

Մինչև օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը մարդիկ համոզված էին, որ Կրեմլը որևէ պատճառ չունի բանակ ուղարկելու մեր կառավարության դեմ՝ նկատի ունենալով, որ Չեխոսլովակիան մտադիր չէր լքել Խորհրդային Միության ղեկավարած ռազմական, և տնտեսական պայմանագիրը, և կոմունիստական կուսակցությունն ու նրա ղեկավարությունն իր ժողովրդականության գագաթնակետին էին: Կրեմլի ղեկավարները քարացել էին այն մտքից, որ Խորհրդային Միության քաղաքացիները կարող են նաև խոսքի ազատություն պահանջել, առավել ևս՝ Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք սահմանակից էին Չեխոսլովակիայի հետ: Մեր երկիրը գրավելու ռիսկային որոշումը, որը տեսականորեն այն ժամանակ կարող էր պաշտպանել ավելի քան 200,000 զինվոր, բխում էր հենց այս ազատության վախից և դրա վարակիչ բնույթից:

Կես դար առաջ Լեոնիդ Բրեժնևին քիչ թե շատ այս քալը հաջողվեց։ Չնայած այն փաստին, որ նրան չհաջողվեց նախապես ծրագրված խամաճիկ կառավարություն ստեղծել, Կրեմլը փաստացի հեղաշրջում իրականացրեց։ Այն ժամանակվա կոմունիստական ղեկավարությունը որոշեց չպաշտպանել երկիրը օտար ներխուժումից, և այն բանից հետո, երբ սովետները նրանց առևանգեցին Մոսկվա, նրանք լիովին զիջեցին։ Ուկրաինայի դեպքում, այսօրվա Ռուսաստանը դեռ մտածում է նույն կերպ, ինչ 55 տարի առաջ՝ վախենում է խոսքի ազատությունից, կարծիքների բազմակարծությունից, և ազատ ընտրություններից, որոնք Ուկրաինան հարգում է արդեն ավելի քան 30 տարի: Վլադիմիր Պուտինը հասկացել է, որ սպառնալիքներն ու շանտաժը չեն կանգնեցնի ուկրաինական ազատության ձգտումը, և միակ տարբերակը դա ուժով ջախջախելն է։ Նա ցանկանում էր կրկնել Բրեժնևի հաջողությունը, և հեղաշրջում իրականացնել, արագորեն գրավել երկիրը, և, հնարավոր է, մասնատել այն։ Նրան չհաջողվեց, քանի որ թերագնահատեց ուկրաինացիներին՝ մեկուկես տարի քաջաբար պաշտպանելով իրենց երկիրը օտար տանկերից։

Նրանք պաշտպանվում են զինվորների, և խաղաղ բնակչության մեծ կորուստների, նյութական անասելի վնասների գնով, և գրեթե ամենօրյա անօդաչու թռչող սարքերի և կառավարվող հրթիռների հարձակումներից  քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Ուկրաինան երկարաժամկետ հեռանկարում չի կարողանա դիմակայել առանց երկարաժամկետ ռազմական մատակարարումների և Արևմուտքի հետագա աջակցության, հետեւաբար, տրամաբանական թվացող հարցն այն է, թե արդյոք բոլորի համար ավելի լավ չի՞ լինի խաղաղության բանակցություններ վարեն Կրեմլի հետ՝ ուկրաինական կողմից տարածքային զիջումների դիմաց։

Այնուամենայնիվ, այս կերպ գնված խաղաղությունը չի աշխատի և վտանգավոր կլինի նաև ողջ Եվրոպայի ապագայի համար։ Ռուսաստանը և մյուս տոտալիտար երկրները չպետք է վարժվեն այն փաստին, որ պետական սահմանները կարող են փոխվել ուժով։ Սա կհանգեցնի ավելի շատ պատերազմների մայրցամաքում: Եվ միամտություն կլինի կարծել, թե Ռուսաստանը չի շարունակի պատերազմն Ուկրաինայի անկախության դեմ։ Ի վերջո, 1938 թվականին այսպես կոչված Մյունխենի համաձայնագրով Սուդետի մարզը Հիտլերին զիջելուց հետո չտևեց նույնիսկ կես տարի, մինչ Չեխոսլովակիայի մնացած տարածքների օկուպացումը, և մոտ մեկ տարի մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: 

Կրեմլի ղեկավարներին չի հետաքրքրում ոչ Ղրիմը, ոչ էլ արևելյան կամ հարավային Ուկրաինան։ Այս պատերազմը տարածքի մասին չէ, այս պատերազմը արժեքների, և Ռուսաստանի ազատ խոսքի, և ազատ ընտրությունների վախի մասին է։ Այդ վախը գրեթե անփոփոխ է ռուս տիրակալների մոտ և չի կարող բավարարվել որևէ տարածքով կամ զիջումներով։ Նրա դեմ մեր միակ պաշտպանությունը Ուկրաինային ակտիվ աջակցությունն է և նրա անդամկացությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Փաստն այն է, որ Ռուսաստանը չի համարձակվում հալածել ավելի ուժեղ ուժերին ։

Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկի, ի սկզբանե տպագրվել է «Պրավո» օրաթերթում