Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերձմոսկվայում 2 ԱԹՍ է խոցվել. կոտրվել են բարձրահարկ շենքի ապակիներ, վնասվել մեքենաներ

Մերձմոսկվայում 2 ԱԹՍ է խոցվել. կոտրվել են բարձրահարկ շենքի ապակիներ, վնասվել մեքենաներ
Ռուսաստան
11:03, 22 август 2023
Օգոստոսի լույս 22-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը երկու անօդաչու են խոցել Մերձմոսկվայում: Այս մասին հայտարարել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Պայթյունի ալիքի հետևանքով Կրասնոգորսկում կոտրվել են բարձրահարկ շենքի ապակիներ, վնասվել մեքենաներ։ Բնակիչների շրջանում տուժածներ չկան, չկա նաև բռնկում»,- հայտնել է Վորոբյովը։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտնել է, որ գիշերը ռուս զինվորականները չեզոքացրել են «անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»։ Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարք են խոցել, ևս երկուսը չեզոքացվել են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի միջոցով և կործանվել Բրյանսկի մարզի տարածքում։ «Կանխված ահաբեկչական հարձակումների հետևանքով տուժածներ չկան»,- ասել են նախարարությունից։ 

ԱԹՍ-ների հարձակման պատճառով ժամանակավորապես սահմանափակվել են Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում թռիչքները, հայտնել է Ռոսավիացիան։ Ինը ուղևորատար չվերթ վերաուղարկվել է պահեստային օդանավակայաններ։ Այժմ Մոսկվայի օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։