Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն դրոններով 3 ժամ շարունակ հարվածել է Օդեսային. վնասվել է հացահատիկի ամբարը

ՌԴ-ն դրոններով 3 ժամ շարունակ հարվածել է Օդեսային. վնասվել է հացահատիկի ամբարը
Ռուսաստան
10:49, 23 август 2023
Օգոստոսի լույս 23-ի գիշերը ռուսական զորքերը դրոններով գրոհել են Օդեսայի մարզը։ Ինչպես հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, երեք ժամ շարունակված գրոհի թիրախը եղել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները։

«Ցավոք սրտի, կան հարվածներ արտադրական և վերբեռնման համալիրներին, որտեղ հրդեհ է բռնկվել՝ 700 քմ ընդհանուր մակերեսով։ Առավոտյան ժամը 6-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է։ Վնասվել են նաև հացահատիկի ամբարներ»,- գրել է Կիպերը՝ հավելելով, որ մարդիկ չեն տուժել։

Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերն իրենց հերթին հայտնել են, որ մի խումբ դրոններ արձակվել են Ազովի ծովի արևելյան ափից։ Խփվել է ինը անօդաչու թռչող սարք։ Եվս երկու ռուսական ԱԹՍ, ըստ Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի հրամանատարության, օգոստոսի 23-ի գիշերը խոցվել է Զապորոժիեի մարզում։