Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետք է ոչ թե սգալ Պրիգոժինի մահը, այլ կանգնեցնել ուկրաինացիներին». Ռոգոզին

«Պետք է ոչ թե  սգալ Պրիգոժինի մահը, այլ կանգնեցնել ուկրաինացիներին». Ռոգոզին
Ռուսաստան
10:44, 25 август 2023
«Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և նրա վարձկանները «արեցին ամեն ինչ, ինչ կարող էին», բայց այժմ կարևոր է ոչ թե սգալ նրանց, այլ կենտրոնանալ «հարձակման» վրա, հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

«Ժենյան և նրա տղաները ամեն ինչ արեցին, ինչ կարող էին: Շնորհակալություն նրանց։ Վատի մասին չեմ խոսում: Լավն ավելի շատ է»,- գրել է Ռոգոզինը` կոչ անելով զբաղվել այն ամենով, ինչ տեղի է «ունենում ողջերի հետ», քանի որ «մահացածների համար միևնույն է, թե ինչ են գրում իրենց մասին»:

«Օգնեք: Բարդ իրավիճակ է: Օգնեք: Առավոտյան Ուկրաինայի ԶՈՒ-ն ոտնատակ կտա կրկնակի ուժով: Նրանց տոնը դեռ շարունակվում է։ Անհրաժեշտ է կանգնեցնել նրանց»,- գրել է Ռոգոզինը: