Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինը չէր կարող սպանել Պրիգոժինին. չափազանց ոչ պրոֆեսիոնալ աշխատանք էր». Լուկաշենկո

«Պուտինը չէր կարող սպանել Պրիգոժինին. չափազանց ոչ պրոֆեսիոնալ աշխատանք էր». Լուկաշենկո
Ռուսաստան
18:07, 25 август 2023
«Վագներ»-ն ապրել է, «Վագներ»-ն ապրում է, և «Վագներ»-ը կապրի Բելառուսում, անկախ նրանից՝ ինչ-որ մեկը դա կցանկանա, թե ոչ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նշել է, որ Պրիգոժինի դեմ մահափորձի հետևում չի կարող կանգնած լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես չեմ կարող ասել, թե ով է դա արել: Ես չեմ լինի նույնիսկ մեծ եղբորս փաստաբանը: Բայց ես ճանաչում եմ Պուտինին։ Նա շրջահայաց, շատ հանգիստ և նույնիսկ դանդաղկոտ մարդ է, երբ որոշումներ է կայացնում այլ, ոչ այնքան բարդ հարցերի շուրջ: Ուստի ես չեմ կարող պատկերացնել, որ դա Պուտինն է արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է, եթե դրան է գնացել»,- ընդգծել է Լուկաշենկոն։