Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում շուրջ 35 մարդ է անհայտ կորել փոթորկի հարուցած հեղեղումից հետո

ԱՄՆ-ում շուրջ 35 մարդ է անհայտ կորել փոթորկի հարուցած հեղեղումից հետո
ԱՄՆ
16:49, 19 август 2021
Առնվազն 35 մարդ Է անհայտ կորել Հեյվուդի օկրուգում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հեղեղումից հետո, որն առաջացել Է «Ֆրեդ» արեւադարձային փոթորկի հտեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ տեղի փրկության ծառայութունը:

Ոստիկանների տվյալներով՝ ջրի բարձրացող մակարդակի մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 17-ի ցերեկը, ինչից հետո տուժած շրջաններ են ուղարկվել փրկարար խմբեր: Հենց այդ ժամանակ Էլ սկսվել Է տարահանումը: Այս պահին աղետի գոտում մնացած 54 մարդ փրկված Է, մոտավորապես 35 բնակիչներ անհայտ կորել են: Փրկարարաները փնտրում են նրանց:

Ինչպես նշված Է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի հաշվետվության մեջ, «Ֆրեդ» արեւադարձային փոթորիկը շարժվում Է դեպի հյուսիս - արեւելք ժամում 28 կիլոմետր արագությամբ: Դրա սահմաններում քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 11 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: