Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Սիրիայի օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածները

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է Սիրիայի օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածները
ԱՄՆ
16:28, 26 февраль 2021
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Սիրիայում իրանական օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածները: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կայքում, հայտնում է 1in.am-ը։

Նա համոզմունք է հայտնել, որ նախանշված թիրախները խոցվել են:

«Մենք համոզված ենք, որ ռմբակոծված թիրախն օգտագործվել է նույն շիայական զինված խմբավորման կողմից, որն ավելի վաղ հարվածել էր Իրաքին»,- ասել է Օսթինը։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ արդյունքում ոչնչացվել են մի քանի օբյեկտներ, որոնք գտնվում էին սահմանային անցակետում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում Իրանի զինված ուժերի թիրախներին: Այս որոշմանը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Պենտագոնը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ հարվածը պատասխան է Իրաքում ամերիկյան թիրախների վրա վերջերս իրականացված գրոհներին: