Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկացի լրագրող Կարլսոնը հարցազրույց է ունեցել Պուտինի հետ. ինչ եզրահանգման է նա եկել

Ամերիկացի լրագրող Կարլսոնը հարցազրույց է ունեցել Պուտինի հետ. ինչ եզրահանգման է նա եկել
ԱՄՆ
11:25, 09 февраль 2024
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը Պուտինի հետ հարցազրույցի հեռարձակումից հետո ամերիկացիներին ուղղված իր տեսաուղերձում ասել է, որ Պուտինի հետ հարցազրույցի համար Կրեմլում մնացել է մոտ 5 ժամ, ընդ որում՝ 2 ժամ սպասել է ՌԴ առաջնորդին։

Պետք է խենթ լինել՝ մտածելու համար, որ Ռուսաստանը կզիջի Ղրիմը, ենթադրում է Կարլսոնը։

ՌԴ նախագահի հետ զրույցի արդյունքներով իր տեսանյութում լրագրողն ասել է, որ տպավորություն է ստացել, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի մերժված լինելը «խորապես վիրավորում է» Պուտինին։

Նա Ռուսաստանի նախագահին խելացի զրուցակից է անվանել. «Դրանում ոչ մի կասկած չկա»։