Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինը դեռ ավելի թանկ գին կվճարի». Բայդենը հայտարարել է ՌԴ-ի դեմ 500 պատժամիջոցներ սահմանելու մասին

«Պուտինը դեռ ավելի թանկ գին կվճարի». Բայդենը հայտարարել է ՌԴ-ի դեմ 500 պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ
15:48, 23 февраль 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 500 պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում ԱՄՆ նախագահի անունից հրապարակված հայտարարության մեջ։ Պատժամիջոցները զուգադիպում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի երկրորդ տարելիցի և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ:

«Պուտինը դեռ ավելի թանկ գին կվճարի արտերկրում իր ագրեսիայի և ներսում ռեպրեսիաների համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նշվում է, որ ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է մտցնում մոտ 100 ընկերությունների համար՝ Ռուսաստանի Դաշնությանն աջակցելու համար։

Ռուսաստանի դեմ նոր միջոցառումների շրջանակում Վաշինգտոնը նաև «գործողություններ» կձեռնարկի էներգառեսուրսներից նրա եկամուտները նվազեցնելու համար, ասվում է հայտարարության մեջ։