Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկացի սենատորը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման համար

Ամերիկացի սենատորը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման համար
ԱՄՆ
17:40, 04 март 2021
Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։

Սենատորը հիշեցրել է, որ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան հարյուր օր անց հայ ռազմագերիները Բաքվի կողմից ապօրինի կերպով պահվում և բացահայտ բռնության են ենթարկվում։ «Սա միջազգային իրավունքի խախտում է, ինչի մասին, ի տարբերություն նախորդ վարչակազմի, մենք պետք է բարձրաձայնենք», – ԱՄՆ Սենատում հայտարարել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։