«Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» ԱՄՆ-ը պատրաստվում է ստեղծել կոալիցիա ընդդեմ Ռուսաստանի. Վաշինգտոնում ՌԴ դեսպան

ԱՄՆ
ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» նպատակն է ստեղծել հակառուսական իրավապաշտպան կոալիցիա, հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek ամսագրին տված հարցազրույցում։
«Առաջիկա հանդիպումների տեքստերի նախագծերը այնպիսի զգացողություն են առաջացնում, որ այս տարի Վաշինգտոնը նպատակ է դրել ստեղծել իրավապաշտպան կոալիցիա ընդդեմ Ռուսաստանի (...) ժողովրդավարության զարգացման վեհ գաղափարի քողի ներքո»,- ասել է Անտոնովը։
Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները «ջանասիրաբար հրահրում է մյուսներին օդիոզ հակառուսական ձևակերպումներ ներառելու համատեղ եզրափակիչ հռչակագրի նախագծում»։
Դիվանագետը ենթադրել է, որ հանդիպման մասնակիցների եզրափակիչ հայտարարությունը կներկայացվի «որպես ընդհանուր միջազգային դիրքորոշում, որը դատապարտում է իմ երկիրը ազգային ինքնիշխանությունը և Եվրոպայի արևելքում ռուս ժողովրդի ժողովրդավարական ազատությունները պաշտպանելու համար»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է մարտի վերջին անցկացնել երկրորդ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը»։ Դրան հրավիրվել են 121 երկրների առաջնորդներ՝ ութով ավելի, քան 2021 թվականի առաջին հանդիպման ժամանակ էր։