Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքին

ԱՄՆ
ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի վարչակազմից երեկ հայտարարել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի հետ՝ վերադառնալու 2015 թվականի համաձայնագրին։
Իրանը իր հերթին հայտարարել է, որ առաջին քայլը պետք է ձեռնարկի հենց Միացյալ Նահանգները։ «Այս անգամ մենք հակառակ կողմից հստակ գործողությունների ենք սպասում։ Կլինեն գործողություններ՝ մենք էլ կգործենք», -հայտարարեկ էր երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արձանգանքել է այս հայտարարությանը, նշելով, որ, եթե Իրանը վերադառնա պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները խստորեն պահպանելուն, ԱՄՆ-ը կանի նույնը և պատրաստ է մասնակցել այդ հարցի շուրջ Թեհրանի հետ բանակցություններին:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանը և վեց գերտերությունները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։ Սակայն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թվականին դուրս էր եկել համաձայնագրից, և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները վերսկսել էլ։
Սյուզի Սիրականյան