Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը 5-օրյա սուգ է հայտարարել ԱՄՆ-ում

Բայդենը 5-օրյա սուգ է հայտարարել ԱՄՆ-ում
ԱՄՆ
12:14, 23 февраль 2021
Երեքշաբթի Covid-19-ի բարդություններից մահացած ամերիկացիների թիվը գերազանցեց 500 հազարը: Սա ռեկորդային ցուցանիշ է, այն կազմում է ամբողջ աշխարհում վիրուսից մահվան դեպքերի գրեթե 20%-ը, մինչդեռ ԱՄՆ բնակչությունը աշխարհի բնակչության մոտ 4,25%-ն է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 5-օրյա սուգ է հայտարարել երկրում՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած 500.000 ամերիկացիների: Այդ ընթացքում ԱՄՆ դրոշները կիջեցվեն: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի խոսնակ Ջոեն Փսակին:

New York Times-ի տվյալներով՝ կորոնավիրուսից ավելի շատ ամերիկացիներ են զոհվել, քան երեք պատերազմներում՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում, Վիետնամում: