Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամարասի վրայից նորից հանել են Արցախի դրոշը. ռուսները մեզ ասում են՝ կարող եք Հայաստանի դրոշը դնել, բայց ոչ Արցախինը»

«Ամարասի վրայից նորից հանել են Արցախի դրոշը. ռուսները մեզ ասում են՝ կարող եք Հայաստանի դրոշը դնել, բայց ոչ Արցախինը»
---
14:38, 25 сентябрь 2021

«Ռուսները երեկ գնացել և Ամարասի վրայից նորից հանել են Արցախի դրոշը: Գիշերը մենք Արցախի դրոշն էինք տեղադրել, բայց հիմա ասում են, որ պետք է հանվի դրոշը»

«Ես քիչ առաջ Ամարասում էի, ռուսները երեկ գնացել և Ամարասի վրայից նորից հանել են Արցախի դրոշը: Գիշերը մենք  Արցախի դրոշն էինք տեղադրել, բայց հիմա ասում են, որ պետք է հանվի դրոշը: Ռուսները մեզ ասում են՝ կարող եք Հայաստանի դրոշը դնել Ամարասի վրա, բայց ոչ Արցախինը:
Մեզ ո՞վ է ինչ բացատրում, ադրբեջանցիները ռուսին են ասում, նրանք էլ մեզ են փոխանցում: Մուկ ու կատու են խաղում, չգիտեմ ինչ ձևեր են անում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

Մաճկալաշենի համայնքապետի խոսքով՝ ոչինչ չի խանգարում, որ հայ ուխտավորներն Ամարաս գնան:

«Կիրակի օրերն Ամարաս ուխտագնացություններ լինում են, իհարկե, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ամարասին թուրքի ձեռքը չի հասնում: Մեր գյուղում կրակոցներ չկան, բայց  թե ինչի են իրենց էսպես պահում, չգիտեմ, ինձ համար էլ է անհասկանալի»,- եզրափակեց Լեռնիկ Ավանեսյանը: