Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում

Տեղի է ունեցել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում
Տնտեսություն
18:50, 02 март 2024
Ս․թ․ մարտի 1-2-ը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի  կողմից Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվել է գործընկերների միջև կապերի հաստատմանն ուղղված միջոցառում։
 
Միջոցառման ընթացքում ստորագրվել է 20-ից ավել փոխըմբռնման հուշագիր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ԼԻԼԱ ծրագրի շահառուների ու գործընկերների միջև։
 
Միջոցառումը մեկնարկել է Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու` պարոն Վերներ Թութի ողջույնի խոսքով, որ դիմելով հանդիման մասնակիցներին ասաց,-«Այս ծրագիրը նախատեսված է բազմաթիվ մարդկանց և ընկերությունների համար, և Ձեր աշխատանքը փոխում է հայկական զբոսաշրջության դեմքն ու ապագան»։
 
Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագրի ընթացքը, ձեռքբերումները և մինչև 2025թվ․ պլանավորված գործողությունները։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարությանը, մարզային բիզնեսներին առնչվող զբոսաշրջության քաղաքականության մասին ՀՀ նոր օրենքին և քննարկել զբոսաշրջության զարգացման հեռանկարները։

Երկօրյա միջոցառման ընթացքում ծրագրի գործընկերներն ու շահառուները ներկայացրել են ծրագրի աջակցությամբ արդեն իրականացված կամ նախագծված բիզնես գաղափարները։