Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարդախության համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Խարդախության համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
Իրավունք
13:16, 14 октябрь 2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության օպերատիվ խմբի կողմից հոկտեմբերի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 34-ամյա Գևորգ Մ.-ն, որը 2022 թ. հունիսի 22-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Գևորգ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին: