Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեմադրված դատավարություններ և անտեսված միջազգային իրավունք․ հայերը՝ Բաքվում. տեսանյութ․ CivilNet

Այս պահին Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի պաշտոնական թիվը 55 է։ Նրանք ունեն իրավական տարբեր ռեժիմներ․ հիմնական խումբը ռազմագերիներն ու քաղաքացիական գերիներն են, մյուս խումբը՝ քաղբանտարկյալները․ քաղաքական նպատակով հետապնդման ենթարկվող քաղաքացիական անձինք։ Մեկ այլ խումբ են կազմում գերեվարման այն դեպքերը, որոնք Ադրբեջանը պաշտոնապես չի ընդունում։ ՍիվիլՆեթը զրուցեց իրավապաշտպանների հետ և փորձեց պարզել՝ ինչ իրավական և քաղաքական գործիքներ կան այդ մարդկանց վերադարձնելու համար։