Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գավառում քաղաքացին ընտրելուց հետո լուսանկարել է քվեաթերթիկը. ոստիկանությունը նրան բերման է ենթարկել

Գավառում քաղաքացին ընտրելուց հետո լուսանկարել  է քվեաթերթիկը. ոստիկանությունը նրան բերման է ենթարկել
Իրավունք
18:07, 05 декабрь 2021
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ այսօր Գավառի թիվ 19/5 տեղամասում քաղաքացին ընտրությունից հետո լուսանկարել է քվեաթերթիկը, որից հետո մոտ 20 րոպե հանձնաժողովը չի արձանագրել  դեպքը։ 

Գավառում ՔՊ պատասխանատու Ռուստամ Սահակյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշ վստահված անձինք խոչընդոտել են, որ հանձնաժողովը հենց սկզբից դեպքն արձանագրի՝ պնդելով, թե քաղաքացին չի լուսանկարել։ Լուսանկարը բացահայտվել  է, և դեպքն արձանագրվել է, երբ ոստիկանները եկել են ընտրատեղամաս և բերման են ենթարկել քաղաքացուն։ 

Թե ում օգտին է քվեարկել քաղաքացին, հայտնի չէ։ Քվեաթերթիկն անվավեր է ճանաչվելու, այն այժմ հանձնաժողովի նախագահի մոտ է։
 
«Շատ վատ եմ գնահատում դեպքը։ Անգամ եթե մեր կուսակցությունից մեկը նման բան անի, անպայման պիտի պատժվի Քրեական օրենսգրքով։ Ժողովուրդն ուզում է արդար ընտրություն կատարել, էդ էլ չեն թողնում»,-  ասաց Գավառում ՔՊ պատասխանատուն։