Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը նախաքննական մարմին է ուղարկել վարչական շրջանում շների թունավորման վերաբերյալ նյութերը

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը նախաքննական մարմին է ուղարկել վարչական շրջանում շների թունավորման վերաբերյալ նյութերը
Իրավունք
22:02, 09 ноябрь 2022
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինն ուսումնասիրել է վարչական շրջանում շների թունավորման դեպքերը և կազմած փաստաթղթերն ուղարկել նախաքննական մարմին. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։