Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ի գրասենյակի ապակիները կոտրելու և երեկվա երթի ժամանակ ԲՀԿ-ականների հետ տեղի ունեցած միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՔՊ-ի գրասենյակի ապակիները կոտրելու և երեկվա երթի ժամանակ ԲՀԿ-ականների հետ տեղի ունեցած միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Իրավունք
17:13, 15 июнь 2021
Երեկ գիշերը կոտրել են Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ապակյա դռները։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Civic.am-ին փոխանցեցին, որ ահազանգն ստանալուց անմիջապես հետո խումբը գնացել է դեպքի վայր։ Այս պահին նյութեր են նախապատրաստվում։  

Նշենք նաև, որ երեկ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ԲՀԿ-ի գրասենյակի երիտասարդների միջև։  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ երիտասարդներ ԲՀԿ գրասենյակից շշեր են նետել երթի մասնակիցների վրա, և վիրավորական արտահայտություններ հնչեցրել՝ փորձելով խոչընդոտել երթը։ Դրանից հետո հնչել են փոխադարձ հայհոյանքներ և տեղի է ունեցել քաշքշուկ։

Ոստիկանությունում այս միջադեպով ևս հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում։