Ուղեձորի մոտակա սարին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի մոտակա սարին ծուխ է նկատվում։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպարատիվ խմբեր։


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին հարակից տարածքում։


Հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ և բուսածածկույթ։


Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։38-ին։


Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են շուրջ 40 փրկարարական ծառայող և Մարտիրոս գյուղի կամավորական խմբից  8 կամավորական։


Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։