Չինաստանում Հայաստանն ու Չինաստանը ստորագրեցին ռազմավարական հակագործակցության մասին փաստաթուղթ։ Նախորդ տարի էլ Հայաստանն ԱՄՆ-ի հետ էր դարձել ռազմավարական գործընկեր։ Ինչպե՞ս է հաջողվում պաշտոնական Երևանին այսօրինակ համագործակցություններ սկսել իրար դեմ պայքարող տարբեր պետությունների, բլոկների հետ։ Քաղաքագետ Գագիկ Քամալյանի կարծիքով՝ պատճառը Հայաստանի ոչ բլոկային պետություն լինելն է։ «Այսինքն Հայաստանը միջանկյալ գոտում է գտնվում և կարող է որպես փոքր պետություն ունենալ լավ հարաբերություններ բոլոր կողմերի հետ՝ այն առումով, որ Հայաստանը, բնականաբար, գլոբալ ազդեցություններ տարածող պետություն չէ, նման հավակնություններ չունի և կարող է հավասարակշռված ոչ բլոկային քաղաքականություն վարել՝ մոտավորապես այնպիսին, ինչպիսին Ադրբեջանը», -ասաց Քամալյանն ու հավելեց, որ այսպիսի դիվերսիֆիկացված քաղաքականությունը Հայաստանին վերածում է ոչ բլոկային պետության։
Անդրադառնալով Չինաստանում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ Քամալյանն ասաց,
որ կողմերը իրար բազմաթիվ հարցեր կունենան՝ հատկապես օգոստոսի 8-ից հետո։
Իսկ Թուրքիայի հետ այսուհետ, ամենայն հավանականությամբ, ավելի գործնական խոսակցություններ
տեղի կունենան։
Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Գագիկ Քամալյանը համարում
է գլոբալ լիցքափաթման համատեքստում ու նշում՝ կոնսենսուս կա խաղաղության հռչակագրի
հետ կապված։
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը արդեն իսկ սահմանված է, իսկ
թե վերջնական ստորագրումը երբ տեղի կունենա՝ կախված է նաև նրանից, թե 2026-ի ընտրությունները
ինչ արդյունք կգրանցեն։ «Փաշինյանն ունի այդ կամքը՝ ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու»,
- ասաց Քամալյանը։
Նրա կարծիքով Ադրբեջանին ավելի ձեռնտու է վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին,
որով նա կստանա 9-րդ կետով նախատեսված անխոչընդոտ ճանապարհ՝ ռուսական վերահսկողությամբ,
իսկ ԱՄՆ-ին ցույց կտա, որ Հայաստանն է ապակառուցողական
կողմը։
«Չմոռանանք՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը ինչպես էին մեկնաբանում նոյեմբերի 9-ի 9-րդ
կետը՝ ըստ էության խոսում էին արտատարածքային միջանցքի մասին։ Դա Հայաստանի շահերի
հետ կապ չունեցող թեզ է։ Դրանք քաղաքագիտության տեսանկյունից անհեթեհեթություն են։
Այսպիսի տեսակետ հայտնողները զուրկ են հայկական քաղաքական ինքնությունից։ Այս ամենը
ավելի շատ Ռուսաստանին հաճոյանալու համար են։ Այս մարդիկ դեռևս կարծում են, որ Ռուսաստանը
կարող է Հայաստանում իշխանություն ձևավորել։ Ուզում են մի իրավիճակ ստեղծվի, որ քաոս
լինի, փողոցներում խժդժություններ, որ Ռուսաստանը իշխանությունը Փաշինյանից վերցնի
տա իրենց», - ասաց Քամալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան