Ապամոնտաժվել է բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարը․ ԲԸՏՄ

Հաղորդվել էր համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:


 

Պարզվել է, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։


 

Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարն ապամոնտաժվել և առգրավվել է։


 

Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։


 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորում է հանրության հետ ակտիվ համագործակցությունը բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման գործում։