Երևանի Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի
անվան դպրոցներում այսօր ինչպես և սպասելի էր, սեպտեմբերմեկյան ակտիվ եռուզեռ էր։ Դասամիջոցի
ժամանակ աշակերտների հետ զրույցում նկատեցինք, որ բոլորն էլ անհամբերությամբ ու սիրով
են սպասել այս օրվան, ամռանն էլ բավականաչափ
գրքեր են կարդացել, ոմանք՝ նույնիսկ օտար լեզուներով։
Երեխաներից նաև հետաքրքրվեցինք,
թե ինչ առարկաներ են սիրում և ինչ մասնագետ են ցանկանում դառնալ։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը գիտելիքի և դպրության օրվան նվիրված մի ուշագրավ ուղերձ է հղել, որում
նշել է հետևյալը՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
երիտասարդական կառույցի անդամներն էլ շրջում էին դպրոցերով և վարչապետի ուղերձը տպագիր
տեսքով բաժանում դրոցականներին։
Որոշ աշակերտներից նաև հետաքրքրվեցինք,
թե ինչ են հասկանում «Լավ սովորիր, որ լավ ապրես» ուղերձը կարդալիս։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան