Վեղարն ու խաչը հագից հանեք թող քաղաքականությամբ զբաղվի․ հակադրում եմ՝ ձև չունեն

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Civic.am-ի տաղավարում անդրադառնալով Մայր Աթոռում Կտրիճ Ներսիսյանի և «Մեր ձևով» շարժման անդամների հանդիպմանը նշեց «Հանդիպել են, որովհետև ի պաշտպանություն Կտրիճ Ներսիսյանի հայտարարությունների համար կալանավորված է ռուսաստանաբնակ, Ռուսաստանում հարստացած Սամվել Կարապետյանը։ Կտրիճ Ներսիսյանը կանչել և օրհնությու՞ն է տվել, ի՞նչ օրհնություն՝ կտրիճներսիսյանակա՞ն։ Վստահաբար Կտրիճ Ներսիսյանը չի կարող Կաթողիկոսի օրհնություն շռայլել, որովհետև ինքը Կաթողիկոս չէ, ինքը Կաթողիկոսի գահը զավթած քաղաքացի Կտրիճ Ներսիսյանն է, միջին վիճակագրական հայր, ծնող, գուցե ապագայում քաղաքական գործիչ՝ երբ վեղարն ու խաչն իր հագը չեն լինի»։

 

Հարություն Մկրտչյանը հիշեցնում է՝ մեկ անգամ չէ, որ Կտրիճ Ներսիսյանը բացահայտ քաղաքական տեսակետ է հայտնել, Կտրիճ Ներսիսյանի քաղաքական ուղին սկսում է Բելառուսով, կուլմինացիան՝ Մոսկվայի Լյուբյանկա փողոցում «Մե՞կ առիթով է թևերը քշտել մտել քաղաքականություն»,-հարցադրում է անում քաղաքագետը։

 

Ըստ նրա՝ Կտրիճ Ներսիսյանը դրսից պատվեր ունի «Հանեք վեղարը, թող ժողովուրդը տակի պագոնները տեսնի։ Պատվեր, օտարերկրա ուժերին անթաքույց ծառայելու ցանկություն, ես չեմ բացառում, որ կարող են միանգամից երկու-երեք երկրի վճարովի ծառայություն մատուցեն։ Մարդու սիրտը քաղաքականություն է ուզում, ի՞նչ է պետք անել՝ հագից վեղարը հանել, վերնաշապիկ ու փողկապ առնել»,-եզրափակեց նա։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում