Սիս գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 22։31-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի տանիքում։


 

Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 140 քմ):


 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 01:45-ին: Այրվել է տան տանիքը։