Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով հարակից 3 մեքենաները վնասվել են

Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով հարակից 3 մեքենաները և մեկ հասարակական տրանսպորտ վնասվել են։


Պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ 



1 անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Հանգամանքները պարզվում են։