Կտրիճ Ներսիսյանը ինքնակամ նման որոշում չի կայացնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար»։

 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։

 

«Հաշվի առնենք, թե նախկինում ՀՀ-ն որ երկրների հետ ինչ հարաբերություններ ուներ և հատկապես, երբ որ շեշտադրվում էր ընդամենը մեկ երկրի հետ Հայաստանի հարաբերությունները, ապա, այո, ակնհայտ է դառնում, որ վարչապետի գրածը  ճիշտ է, Հայաստանը նախկինում մեծ առումով չէր սպասարկում ազգային պետական շահերը և քայլում կամ շարժվում էր այնպես, որպեսզի դուրս չգա այդ մեկ պետության շահերի տիրույթից։ Եվ այսօր մենք, հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները, ասում ենք՝ այսօր ՀՀ-ն շարժվում է իր ազգային պետական շահերով, հարաբերություններ է հաստատում աշխարհի բոլոր կենտրոնների և գերտերությունների հետ և դա բխում է ՀՀ շահերից, ինչը բխում է բնականաբար ՀՀ քաղաքացիների շահերից»,- ասաց  քաղաքագետը։

    

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ունեցած ելույթում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին`նշելով, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որ մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան