Չեն էլ թաքցնում՝ նպատակ ունեն Վաղարշապատում Գյումրու սցենարն իրականացնել․ Մեխակյան

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Civic.am-ի տաղավարում խոսել է համայնքի առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման մեխանիզմների մասին։

 

Մեխակյանի խոսքերով՝ նոյեմբերի 16-ին սպասվող արտահերթ ընտրությունները կարևոր են։ Նա նշեց, որ ՔՊ թիմը 24 ժամյա աշխատանք է իրականացնում, որ քաղաքացիներին ցույց տա, որ իրենք բարեխիղճ են աշխատում։

 

Խոսելով օրերս արված այն հայտարարության մասին, որ ընդդիմադիրները պետք է մեկ միասնական թեկնածույով իր դեմ պայքարեն, Մեխակյանն ասաց»Դա ցույց է տալիս մեր ընդդիմության սին լինելը, նրանք կենտրոնանում են մեկ թեկնածուի դեմ դեմարշ անելու վրա, փոխանակ քաղաքացիներին առաջարկեն իրենց ծրագրերը, տեսլականը, քաղաքի հետ կապված զարգացման պլանը։ Եթե ի սկզբանե դիրքավորվել են այն ուղղությամբ, որ սևացնեն թեկնածուի աշխատանքները՝ արդեն իսկ պարտվողական կեցվածք են ընդունել»։

 

Հարցին, հնարավո՞ր է փորձեն Գյումրու սցենարն իրականացնեն, մեր զրուցակիցը պատասխանեց «Ես կարծում եմ, որ իրենց միակ նպատակը դա է, չեն էլ թաքցնում և իրենց տարբեր գործողություններ հուշում են, որ պլանը դա է։ Բայց ես համոզված եմ, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակիչները շատ լավ ծանոթ լինելով ինձ, իմ գործունեությանը՝ ճիշտ ընտրություն կկատարեն»,-եզրափակեց նա։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում