Սևանում 4 քաղաքացի մոտորանավակով ափից հեռացել և չի կարողացել վերադառնալ

Սեպտեմբերի 2-ին` ժամը 19։52-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է օգնություն։

 


Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու և մոտորանավակը։