Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Երկու քաղաքացիների վիճակը բավարար է, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել։
3-րդ տուժածը, որը վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր տեղափոխվել է բաժանմունք։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է Մարիամ Ծատրյանը։