Ով քվեարկի խաղաղության դեմ՝ թող պատրաստ լինի իր որդուն ուղարկել պատերազմ․ Գործակալների «ձևով» ՀՀ-ում չի՛ լինելու

Միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն անդրադառնալով վարչապետ Փաշինյանի օրերս արված գրառմանը նշեց՝  առաջին անգամ է, որ Երևանը ունի իր սեփական օրակարգը, որի նպատակն է սպասարկել հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին «Օգոստոսի 8-ի կարևորագույն եռակողմ պայմանավորվածությունները գալիս են նրանից, որ Հայաստանը կարողացավ հասնել հաղթանակի։ Այդ հաղթանակի միջոցով  ամրապնդվեց այն, որ մեր համար ամենացանկալի տարբերակը հնարավոր դարձավ»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմը ամենաէֆեկտիվ ճանապարհով է գնացել «Օգոստոսի 8-ը տարածաշրջան է բերում աշխարհի ամենագերհզոր տերությանը՝ ԱՄՆ-ին որպես երաշխավոր։ Հայաստանի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը ոչ թե հարցի տակ է  դրվում, այլ ամրապնդվում է  հենց այդ փաստաթղթով»։

 

Ինչո՞ւ Մայր Աթոռը խաղաղության մասին որևէ տեսակետ չունի, մեր զրուցակիցն ասաց «Քաղաքացի Կտրիճ Ներսիսյանին ոչ ոք չի ընդունում որպես Կաթողիկոս։ Ինքն ընդդիմադիր քաղաքական գործիչ է, այն էլ օտար պետության շահերը սպասարկող։ Ես միանում եմ Ռուբեն Ռուբինյանի կոչին՝ թող առաջին համարը լինի, ղեկավարի «Իրենց ձևով»-ը և գնա ընտրությունների, Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Բայց մենք մեր հանրությանը պետք է ասենք, որ ռուսական ձևով, գործակալների ձևով Հայաստանում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունի, հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ, որովհետև Ռուսաստանը ստիպված հարգում է ՀՀ իշխանություններին ու տեսնում է , որ գործակալները հաջողության չեն հասնելու։ Իրենց, սակայն, ձեռնտու է,  որ իշխանության գա Նիժնի Տաբռից մի գործակալ, որի նմանն ունենք այստեղ Վրաստանում՝ Բիձինա Իվանիշվիլին, որն այսօր Վրաստանը հակաեվրոպական քվազի պետություն է  սարքել, կիսասուվերենություն ունենք, օլիգարխիկ համակարգ։ Սամվել Կարապետյանն էլ մի ձև ուզում է  վերցնել ղեկավարությունն ու հանձնել Ռուսաստանին»,-եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջութամբ՝ տեսանյութում