Ի՞նչ ենք ուզում՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան մի գրառում է կատարել՝ գրելով հետևյալը․ «Ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար»։

 

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։

 

«Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է գրված և մենք էլ բազմիցս մեր նպատակների մասին հաղորդել ենք ՀՀ քաղաքացիներին, բամիցս խոսել ենք այն մասին, որ մենք այսուհետև հույսներս պիտի դնենք մեզ վրա, որովհետև մենք ունենք այն դառը փորձը, որ երբ դու գիտես, որ ունես ռազմավարական դաշնակից և գիտես, որ ցանկացած իրավիճակում պիտի գա և օգնություն ցուցաբերի, բայց 2020 թվականի պատերազմը մեզ ցույց տվեց, որ այդտեղ ոչ միայն օգնություն չեղավ, այլ նույնիսկ դավաճանական երանգներով բավականաչափ գործողություններ կային։ Հետևաբար, մենք ի վերջո մի օր պիտի գիտակցեինք, որ մենք ենք միայն մեր հույսը»,- ասաց պատգամավորը։


Խոսելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների և ընդդիմության երեկվա հանրահավաքի ու նրանց մեղադրական հայտարարությունների մասին՝ Լուսինե Բադալյանն ասաց․ «Սա, կարծում եմ, որ մի երգ է, որ անընդհատ պտտվում է, պարբերաբար, տարիներ շարունակ։ Եվ լիահույս եմ և նույնիսկ մի քիչ վստահության երանգներով, որ հասարակությունը հրաշալի հասկանում է ամեն ինչ։ Միևնույն ժամանակ պետք է ըմբռնումով և մի քիչ մեծահոգաբար մոտենալ մեր ընդդիմությանը, որովհետև պարզ է չէ՞ նրանք չեն կարող ասել, որ այո սա մեր սխալն էր։ Ժողովուրդը այդ ամենը շատ լավ տեսնում է»,- հավելեց պատգամավորը։

 

 Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան