ԲԿ-ներից մեկը հաշվարկներում կեղծ տվյալներ է նշել. պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հազ 837 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։