Նպատակը ԼՂ վերադարձը չէ, այլ՝ Հայաստանը ներքաշել կոնֆլիկտի մեջ, փշուրներն էլ հանձնել ՌԴ-ին

Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը Civic.am-ի տաղավարում նկատեց, որ օրիենտացիոն քաղաքականությունը ինքնաբերաբար բերում է ծառայամտության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձներով հորդորում է հրաժարվել օրիենտացիոն քաղաքականությունից, կենտրոնանալ Հայաստանի վրա։


Անդրադառնալով ընդդիմության խոսույթին՝ նշեց, որ Արցախից Հայաստանը չի հրաժարվել։ Այդ հարցը Ռուսաստանն է լուծել։ «Ռուսաստանը 2021-ին բացել է այդ հարցը, իրենց գործակալներով լուծել են։ Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ կարող էր անել։ Իրենց բոլոր հաշվարկներով՝ ռուս-թուրքական հաշվարկներով էս պետությունը հիմա պետք է գոյություն չունենար։ Էս պետությունը գերեզմանից փրկվել է և իր ինքնիշխանությունը պահել է», - ասաց Սուքիասյանը։


Վերջինս նշեց, որ ընդդիմության նպատակը Լեռնային Ղարաբաղ վերադարձը չէ։ Իրենց նպատակը ռուսական հրամանը կատարելն է՝ Հայաստանը ներքաշել կոնֆլիկտի մեջ, որ Հայաստանի փշուրները հանձնեն Ռուսաստանին։ Նաև նկատեց՝ ավելի հեշտ էր մնալ, քան հիմա վերադառնալ։


«Իրենց գլխավոր նպատակն էս պետությունը իրենց մայր հայրենիքին հանձնելն է։ Իսկ իրենց մայր հայրենիքը ոչ Արցախն է, ոչ՝ Հայաստանը․ Ռուսաստանն է», - ասաց Սուքիասյանը։


Վերջինս նախ համաձայն չէ վերը նշված ուժերին ընդդիմություն անվանելը և նկատում՝ նրանց օրակարգում Հայաստան չկա։ «Իրենք ընդդիմություն են պետությանը։ Իրենց օրակարգում Հայաստան չկա։ Այս մարդիկ ինքնությամբ ռուս են»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 Վոլոդյա Հակոբյան