Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. տուժածները հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 4-ին` ժամը 03։31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։


 

Մինչև փրկարարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։


 

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը: