Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդիրը հրատապ լուծում է պահանջում. Սիմոնյանը՝ Ժապարովին

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:


Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին` Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը եւ դրա արդյունքում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը:


Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` նշելով, որ այն պահանջում է հրատապ լուծում:


Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: