Գրիգորյանը և Նիկոլա Ռոշն անդրադարձել են անվտանգային ոլորտում համագործակցությանը, հայ-ֆրանսիական օրակարգին

Սեպտեմբերի 5-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետին առընթեր գործող Պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշի հետ:

Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անվտանգային համագործակցությանը և քննարկվել կիբեռանվտանգության ու տեղեկատվական միջավայրի աղտոտվածության հարցերի շրջանակներում համագործակցությունը:

Արմեն Գրիգորյանը ներկայացել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ստեղծվելու են տնտեսական լայն հնարավորություններ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:


Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ինստիտուցիոնալացնելու երկու երկրների գրասենյակների միջև առկա կապերը: