«Շատ ճիշտ գրառում է արել վարչապետը»։
Civic.am-ի հետ զրույցում նշեց Չեխիայում բնակվող
քաղաքական վելուծաբան, քաղաքագետ Բագրատ Առաքելյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ
Փաշինյանի գրառմանը, որում մասնավորապես ասվում էր․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։
«Կախված է նրանից՝ ուր ես գնում։
Եվ մենք, իմ կարծիքով՝ մի քիչ սթափ չենք գիտակցում, թե ուր ենք մենք գնում և ուր է
մեզ պետք գնալ։ Եթե խոսքը գնում է նրա մասին, որ մենք պետք է գնանք դեպի Արևելք, ապա
դա սխալ ուղի է Հայաստանի համար, եթե մենք պետք է գնանք դեպի անդամակցություն Շանհայան
կազմակերպության մեջ կամ Արևելքի ուրիշ երկրների ինչ-որ կազմավորման մեջ, ապա, դա սխալ
ուղի է։ Մեր միակ ճիշտ ուղին, որի մասին վարչապետը խոսել է, նշել է, ավելին ասեմ՝ ԱԺ-ն
օրենք է ընդունել, դա Արևմուտքն է, ԵՄ-ն է»,- ասաց Բագրատ Առաքելյանը։
Մեր զրուցակիցը նշեց, որ, եթե
խոսքը գնում է վարչապետի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
մասնակցելու մասին, ապա ինքը դա վատ չի դիտարկում, և ուրախ է, որ Պակիստանը վետո դրեց
մեր անդամակցության վրա և միգուցե մենք այդ կազմակերպության մեջ ինչ-որ հատուկ կարգավիճակ
կստանանք և կկարողանանք օգտագործել այդ հարթակը։
«Եթե մեր երկիրն իրեն ներկայացնում
է ժողովրդավար պետություն և ուզում է այդ ժողովրդավարությունը զարգացնել, ապա մեր ուղին
ուրիշ է։ Տնտեսապես մենք կարող ենք իրենց հետ համագործակցել, բայց ինչ վերաբերում է
քաղաքական ուղուն, մեր ուղին ԵՄ-ն պետք է լինի և ուրիշ այլընտրանք մենք պարզապես չունենք։
Քանի որ այն խնդիրները, որոնք որ մեր առջև կանգնած են, լուծվելու են միայն Եվրոպական
միության անդամակցության կարգավիճակով»,- ասաց Բագրատ Առաքելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան