Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել:


«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը»,– «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:


Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։


Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ոստիկանները ձերբակալել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին:


Կատարվածին անդրադարձել է ՆԳՆ-ն՝ հայտնելով, որ Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցված տրանսպորտային միջոցի ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։