Իսրայելի բանակը խորացնում է իր հարձակումը Գազա քաղաքում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ բանակը «խորացնում է» իր հարձակումը Գազա քաղաքում և նրա շրջակայքում՝ ձգտելով ուժեղացնել ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա: Այս մասին հաղորդել է AFP-ն։



«Մենք խորացնում ենք մանևրը Գազա քաղաքի ծայրամասերում և հենց Գազա քաղաքում»,- ասել է Նեթանյահուն նախարարներին կառավարության նիստի սկզբում՝ համաձայն իր գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութի։ 



«Մենք ոչնչացնում ենք ահաբեկիչների ենթակառուցվածքները, մենք քանդում ենք բացահայտված ահաբեկչական աշտարակները»,- ասել է Բենյամին Նեթանյահուն :