Հայ ռազմագերիների և պատանդառվածների խնդիրը քննարկվում է ադրբեջանական կողմի հետ շփումներում. ԱԳՆ

«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված  քաղաքացիների խնդրի հասցեագրումը շարունակում է գտնվել ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում, առաջին հերթին՝ ադրբեջանական կողմի հետ շփումներում ակնկալելով դրական հանգուցալուծում»,-ի պատասխան Radar Armenia-ի հարցմանը՝ պատասխանել են ՀՀ ԱԳՆ-ից։


Ըստ ԱԳՆ-ի՝ թեման և հնարավոր լուծումները քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ինչպես նաև պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում գերիների, անհայտ կորած և բռնի անհետացած անձանց հարազատների, միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի պատվիրակության հետ։


Radar Armenia-ն հետաքրքրվել էր, թե Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության գործունեության դադարեցումից հետո ինչպես է շարունակվելու պահպանել կապը Բաքվում պահվող հայ գերիների հետ։ 


Ըստ ԱԳՆ-ի՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները հրապարակայնորեն նշեն են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։


ԱԳՆ-ի պատասխանի մեջ նաև նշված է, որ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումներում մշտապես բարձրաձայնում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը, իսկ «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և, հետագայում, ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար