Իրանն ու Ռուսաստանը այսօրվանից պետք է ակտիվ ջանքեր գործադրեն

Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով Հայաստանի և Չինաստանի, Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությունները չեն հակասում իրար։ Աշխարհում բազմաթիվ երկրներ այս սկզբունքով են առաջնորդվում՝ առաջ տանելով սեփական շահերը։ ՀՀ շահը պահանջում է, որ համագործակցությունները հնարավորինս բազմակողմ և բազմաշերտ լինեն։

 

«Կարծում եմ՝ ինչքան մեծ լինի մրցակցությունը մեր տարածաշրջանում, այդքան արդյունքները դրական կլինեն ամբողջ տարածաշրջանի ու Հայաստանի համար», - ասաց Պետրոսյանը։

 

Նա նկատեց, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը բավարար ռեսուրսներ չեն ունեցել ներգրավվելու Հայաստանով անցնող հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ճանապարհային միջանցնքերի գործընթացներում։

 

Քաղաքական մակարդակով, հռետորաբանությամբ, Պետրոսյանի դիտարկմամբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը շատ ճիշտ են գործում, բայց գործնական քայլերի նաև մենք պետք է իրենց դրդենք, որպեսզի կապուղիները ստեղծվեն ու հնարավորինս շուտ մեր տնտեսական գործընկերոջ ու կարևոր հարևանի հետ կապը ավելի արդյունավետ լինի։

 

«Իրանը այսօրվանից պետք է ակտիվ ջանքեր գործադրի։ Նույնը՝ Ռուսաստանի Դաշնության պարագայում։ Երեք կողմերն էլ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը պետք է ակտիվ լինեն ու ունենան շահույթներ», - ասաց Պետրոսյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան