Չէին սպասում, որ պետության համն այդքան շուտ կմնա բերաններում․ ՀՀ-ի հետ ի՞նչ գործ ունեք, գնացեք ձեր Պուտինին տապալեք

«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը Civic.am-ի տաղավարում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ վաշինգտոնյան համաձայնագրի վերաբերյալ մեկնաբանություններին նշեց՝ըմբռնումով պետք է մոտենալ«Ընդհանրապես ի՞նչ  կապ ունի Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ, վաշինգտոնյան փաստաթղթի հետ, ի՞նչ կապ ունի ՌԴ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ Այն, ինչ մենք համաձայնեցրել ենք նոյեմբերի 9-ին՝ կատարվել է միայն Հայաստանի կողմից, դրժվել է ՌԴ-ի ու Ադրբեջանի կողմից։ Ռուսաստանի Դաշնությունը մոտ 25-30 տարի կապ ուներ Հայաստանի Հանրապետության հետ ու մենք տեսանեք, թե ինչ արդյունքի հասանք»,-նկատեց նա։

 

Խոսելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունների մասին՝ առ այն, թե Սամվել Կարապետյանին հզոր թիմ է  պետք վարչապետ Փաշինյանին հեռացնելու համար, Բլեյանն ասաց«Թե՛ Արա Աբրահամյանը, թե՛ մնացածները խոսում են միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու մասին, որևէ գաղափարախոսություն, Հայաստանի զարգացման տեսլական չկա։ Այսինքն՝ իրենք փորձում են համախմբել ՀՀ քաղաքացիներին ոչ թե հանուն Հայաստանի ինչ-որ տեսլականի, այլ իշխանության տապալման։ Դա ամբողջությամբ ապաքաղաքական դիսկուրս է։ Ի՞նչ է նշանակում տապալենք ՀՀ  վարչապետ Փաշինյանին, դուք կարո՞ղ եք ձեր մոտ համախմբվեք ու տապալեք ձեր Վլադիմիր Պուտինի իշխանությունը, որը քաղցկեղ է դարձել։Այն, որ ազգանունը յան է, չի նշանակում հայ է․․դուք զբաղվեք ձեր ցեղասպան պատերազմով, գործ չունեք Հայաստանի Հանրապետության հետ»։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանում բնակվող շատ այլ ազգի ներկայացուցիչներ շատ ավելի հայ են, քան վերը նշվածները«Այդքան փող է գռփել մեր հայրենակիցներից, թող մի լավ մասնագետ վարձի ու գոնե մեկ լեզու սովորի»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան