Եթե «մեր ձևով» գնալու են հանգեն Կրեմլի անառիկ պարիսպներին, ո՞ւմ է պետք հին բովանդակությամբ այդ ուժը

Այսօր մեկնարկել է ԱԺ քառօրյան և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, ասել է «Ընդդիմությունը ամառային արձակուրդներին ոչ մի նոր բան չի սովորել, կատարյալ բանկրոտի մեջ է»։

 

Այս առնչությամբ զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։

 

«Ես զարմանում եմ, որ Հայկ Կոնջորյանը նման հույսեր ուներ, թե ամռանն ընդդիմությունը պետք է ինչ-որ բան սովորի։ Հակառակը, այնուամենայնիվ այս տարվա ամառը բավականին թեժ էր քաղաքական առումով, եթե նկատի ունենանք՝ օգոստոսի 8-ին ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Եվ ակնհայտ էր, որ օգոստոսի 8-ի Վաշինգտոնից հետո ընդդիմության երգացանկը բավականին խստանալու է և նույն տեղապտույտի մեջ է հայտնվելու, որ սկսվել է այս գումարման խորհրդարանում առաջին իսկ նիստից։ Մարդիկ չորս տարի քափ ու քրտինք մտած ապացուցում են, որ իրենք ոչ ասելիք ունեն, ոչ անելիք։  Ու չգիտես ինչու իրենցից դեռ անկնկալիքներ ունեն, թե դարձի կգան։ Ես նման ակնկալիքներ չունեմ»,- ասաց Անահիտ Ադամյանը։

    

 Խոսելով նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարության մասին, թե ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կեղծ մեղադրանքներով գտնվում է անազատության մեջ և նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարության մասին, թե «ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության նշաններ չկան, այլև որպես այդպիսին, մանրակրկիտ ոտնահարվում և անտեսվում է իրավական պետության հայեցակարգը»,- Անահիտ Ադամյանն ասաց «Եթե հիշենք իրենց այսպես ասած իշխանավորման տարիները, Հայաստանի Հանրապետությունում ինչ «պայծառափայլ» ժողովրդավարություն էր։ Մասնավորապես այդ ժողովրդավարության բարձրագույն դրսևորումը գնահատվում էր նրանով, որ այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, որ այն ժամանակ ՄԱԿ կուսակցության նախագահն էր, շնորհակալություն էր հայտնում նախագահին, որ ցույցերը ցրելու ընթացքում մարդ չսպանվեց։ Այ դա էր այն ժամանակվա ժողովրդավարության աստիճանը։ Ժողովրդավարության աստիճանն այն էր, որ ԱԺ-ից մինչև Գրողների միություն մի տասը օր լվանում էին մայթերը, բայց արյան հետքերը չէին անցնում 2004-ի ապրիլի 12-ի բուռն դեպքերից հետո»,- հավելեց Անահիտ Ադամյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թաեդևոսյան