Արմեն Գրիգորյանն ու Սլովակիայի նախագահի խորհրդականը պայմանավորվել են ընդլայնել հետագա համագործակցությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


 

Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունների առիթով և կարևորել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունենալու անհրաժեշտությունը:


 

ԱԽ քարտուղարը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի շրջանակներում ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և ընդգծել, որ դրա կյանքի կոչումը դրականորեն կազդի և կնպաստի երկրների փոխկապակցվածության ընդլայնմանը:

 


Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը: