Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը նոր ղեկավար ունի

Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար։ 


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վիկտորյա Այդինյանին 2025 թվականի սեպտեմբերի 5-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։


Եվս մեկ որոշմամբ՝ Էդգար Մկրտչյանն ազատվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։