Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում․ ՏԱՍՍ

Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։ Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:


«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ», – ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։