Ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը. Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Կոմիտեից։


«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են խուզարկություններ: Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։